Իտալիայում երկու անձ ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության համար
Հռոմում մարտի 30-ին ձերբակալվել է Ռուսաստանի դեսպանատանը հավատարմագրված ռուս սպա, ինչպես նաև Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտան: Նրանք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության և պետական անվտանգության գաղտնիքները հրապարակելու մեջ: Հաղորդում է Il Messaggero-ն:
«Գործողությունը տեղի է ունեցել իտալացի սպայի կողմից որոշակի գումարի դիմաց գաղտնի փաստաթղթերի փոխանցումից անմիջապես հետո նրանց գաղտնի հանդիպման ժամանակ: Պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո սպան ձերբակալվել է, իսկ օտարերկրյա քաղաքացու իրավիճակը դեռ ուսումնասիրվում է իր դիվանագիտական կարգավիճակի հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ լրտեսության գործով ռուսաստանցու ձերբակալությունից հետո Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ:
«Նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբեթ Բելոնին կանչել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Ռազովին՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյի հրահանգով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ