Մինսկում՝ Լուկաշենկոյի նստավայրի մոտ, զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել. այսօր բողոքի ցույցեր են անցկացվում Բելառուսի բոլոր մարզերում
Մինսկի Անկախության պալատի՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ տասնյակ զրահափոխադրիչ մեքենաներ են կանգնած, որոնցում նաև զինվորականներ կան:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ նստավայրի մոտ է գտնվում Բելառուսի Գերագույն դատարանի շենքը: Հարևանությամբ կայանվել է փշալարարեվ մեքենան:
Կիրակի մայրաքաղաքում հանրահավաք են նախատեսում իրականացնել Լուկաշենկոյի հակառակորդները: Երկրի ներքին գործերի նախարարությունն այս առնչությամբ հայտարարել է, որ ոստիկանությունն ուժեղացված ռեժիմով վերահսկողություն է իրականցնելու անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչի համար հատուկ տեխնիկա է տեղակայվել քաղաքում:
Աղբյուրի տվյալներով՝ ուժային կառույցների ներկայացուցիչներն արդեն 5 երիտասարդի են ձերբակալել Հաղթանակի հրապարակի մոտ, որն, ինչպես ակնկալվում է, դառնալու է ընդդիմության կիրակնօրյա ցույցի հավաքատեղին:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ չարտոնագրված բողոքի ցույցեր այսօր տեղի են ունենում Բելառուսի բոլոր մարզերում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր բողոքի ցույցեր են իրականացնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո՝ բողոքելով արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահը:
Կարծիքներ