Իրանի արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Իրանի արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 577 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Կարծիքներ