Ողբերգական միջադեպ խաղադաշտում. 24-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ

Ողբերգական միջադեպ խաղադաշտում. 24-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ

Սրտի կանգի հետևանքով 24 տարեկան հասակում մահացել է բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Ապոլինարիոն:

Կիսապաշտպանը խաղում էր Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Ալվերկայի» թիմում: Ֆուտբոլիստը անգիտակից ընկել է խոտածածկին «Ունիաո Ալմեյրիմի» հետ հանդիպման 27-րդ րոպեին: Մարզադաշտի բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել, որից հետո Ապոլինարիոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան չեն կարողացել փրկել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում