Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են «Թրամփի ուղու» ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։
ԱԽ քարտուղարը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը և ընդգծել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։
Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ միջև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Երկկողմ գործընկերության ընդլայնման շրջանակում ԱԽ քարտուղարն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։


Կարծիքներ