Մեսսին հեռանալու մտադրություն ունի

Մեսսին հեռանալու մտադրություն ունի

«Բարսելոնայի» հարձակվող 33-ամյա Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ ակումբից։ Տեղեկությունը հայտնում է իսպանական Cadena COPE ռադիոալիքը։

​Արգենտինացին վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից և չի ուզում երկարաձգել պայմանագիրը։ Նա պատրաստ է համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը դիտարկել միայն ակումբի կառուցվածքի վերակազմավորման, ինչպես նաև ղեկավարության փոխվելու պարագայում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանցիները պատրաստ են 4 տարվա պայմանագիր առաջարկել նրան՝ խաղաշրջանի համար 50 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնայի» դարպասում մեկ խաղի ընթացքում 8 գնդակ հայտնվեց։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում