Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 14.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հերթական ամփոփագրում:
Ընդ որում, այս տարվա մարտին նշված ցուցանիշը փետրվարի համեմատ աճել է 10.4, իսկ 2023-ի մարտ ամսվա համեմատ՝ 15.3 տոկոսով:
Կարծիքներ