Հայաստանը և Ղազախստանը ամրապնդում են գործարար կապերն ու համագործակցությունը
2024 թվականի օգոստոսի 25-ից 28-ը Աստանայի դիվանագիտական ակումբը հրավիրում է հայ գործարարներին այցելել Ղազախստան՝ բիզնես առաքելությամբ:
Միջոցառումը միտված է Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարար շփումների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Բիզնես առաքելությունը նպատակաուղղված է երկու երկրների համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, փոխադարձ առևտրի ավելացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նախագծերի իրականացումը:
Բիզնես առաքելության շրջանակներում կազմակերպվող հանդիպումները և բանակցությունները, որոնք կանցկացվեն B2B ձևաչափով, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները իշխանությունների հետ , կապահովեն ամբողջական տեղեկատվություն Ղազախստանի բիզնես միջավայրի, ներդրումային հնարավորությունների և խոստումնալից շուկաների վերաբերյալ:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության և Ղազախստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև «Մոստ» բիզնես ինկուբատորի, Ալմաթի քաղաքի ակիմի գրասենյակի, «ՂազախԻնվեստ» ազգային ընկերության, «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ի, «Խորգոս» Միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության աջակցությամբ։
Խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով +374 98 319 333, +7701 575 5383 հեռախոսահամարներին կամ գրելով [email protected] էլ. փոստին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ