Բենեդիկտոս 16-րդը հաստատել է, որ գիտակցաբար է հրաժարվել գահից եւ չի զղջում
Հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հաստատել է, որ ութ տարի առաջ գիտակցաբար է Առաքելական գահից հրաժարվելու որոշում կայացրել եւ չի զղջում դրա համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա դժվար որոշում էր: Բայց ես լիովին գիտակցաբար եմ կայացրել այն եւ կարծում եմ, որ լավ եմ արել: Իմ «ֆանատիկ» ընկերներից մի քանիսը դեռ նյարդայնացած են: Նրանք չցանկացան հավանություն տալ իմ ընտրությանը: Մտածում եմ դավադրության տեսությունների մասին, որ հետեւեցին դրան... Նրանք չեն ցանկանում հավատալ, որ այդ ընտրությունը գիտակցաբար է արվել: Բայց իմ խիղճը մաքուր է»,- հայտարարել է պատվավոր պոնտիֆիկոսը Corriere della Sera թերթի ղեկավարության հետ զրույցում, որը հրապարակվել էր երկուշաբթի:
Նրա պաշտոնանկությունից հետո հայտնված դավադրության տեսությունների շարքում Բենեդիկտոս 16-րդը նշել է Vatileaks աղմկահարույց սկանդալը, որը կապված էր պոնտիֆիկոսի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի, «գեյ լոբիի դավադրության», ինչպես նաեւ Հոլոքոստը հերքող անգլիացի եպիսկոպոս Ռիչարդի Ուիլյամսոնի հետ կապված աղմկահարույց պատմության հետ, ում Սուրբ Պիոս 10-րդի ուլտրապահպանողական եղբայրության առաջնորդների հետ միասին Հռոմի պապը 2009 թվականին վերադարձրեց եկեղեցի:
Զրույցի ընթացքում 93-ամյա Բենեդիկտոս 16-րդը նաեւ շեշտել է, որ «չկա երկու պապ. Հռոմի պապը մեկն է»:
Կարծիքներ