Սպանված լրագրող Խաշոգջիի հարսնացուն կոչ է արել պատժել Սաուդյան Արաբիայի արքայազնին
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն՝ Ջենգիզը, կոչ է արել պատժել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն զեկույց է հրապարակել տեղի ունեցածին նրա մասնակցության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամերիկյան հետախուզությունը զեկույց է կազմել, որում հանգել է այն եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը 2018 թվականին հավանություն է տվել վտարված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը:
«Ես գոհունակությամբ ողջունեցի զեկույցը: Իհարկե, այդ մասին արդեն հայտնի էր: Արքայազնը որեւէ լեգիտիմություն չունի: Ժամանակն է, որպեսզի նա դա խոստովանի եւ պատժվի անմեղ մարդու վայրագաբար սպանելու հրաման արձակելու համար»,-հայտարարել է Ջենգիզը Թվիթթերի իր էջում:
Նրա խոսքով՝ պատիժը կօգնի կանխել հետագայում նման հանցանքները: Նա կարծիք է հայտնել , որ «ժամանակն է հարցնել Բայդենին եւ համաշխարհային այլ առաջնորդների, թե արդյոք նրանք կսեղմեն բեն Սալմանի ձեռքը»: «Եթե սպանությունն անպատիժ մնա, ապա դա սեւ հետք կդառնա ողջ մարդկության համար»,-հավելել է սպանված լրագրողի հարսնացուն:
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին սպանվել էր Ստամբուլում։ Սկզբում սաուդյան իշխանությունները հերքում էին դիվանագիտական առաքելության շենքում նրա անհետանալը, բայց որոշ ժամանակ անց տեսա- եւ ձայնագրությունների հայտնվելուց հետո ստիպված էին խոստովանել, որ Խաշոգջիհն սպանվել է հյուպատոսության աշխատակիցների հետ վիճաբանության արդյունքում։ Թուրքիայի ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել գտնել նրա մարմինը։
Արաբական լրատվամիջոցները վարկած էին առաջ քաշում, որ սաուդյան իշխանությունների գործողությունները քննադատող Խաշոգջիի սպանության հրամանը կարող էր տալ թագավորությունում գահի հավակնորդ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը։ Սակայն թագավորության ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ գահաժառանգ արքայազնը այդ հանցագործության հետ ոչ մի կապ չունի։
Կարծիքներ