Վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ. Ռոմելլա Աբովյան
Վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին պետ Ռոմելլա Աբովյանը:
«Պետք է նշեմ, որ վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է գրեթե 113 տոկոսի: Բոլորիս պատճառները պարզ են: Ելնելով ռազմական դրությունից, մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամի, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որը ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է:
Բնականաբար, պարզ է, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելու արդյունքում է այս ցուցանիշների գրանցումը»,- ասաց Աբովյանը:
Համաճարակաբանը հորդորեց պահպանել երեք պարզ կանոն` կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:
«Կա երեք կանոն, որոնք պահպանելու ընթացքում, մենք կարող ենք ուղղակիորեն կանխարգելել կորոնավիրուսի տարածումը»,- ասաց Աբովյանը:
Կարծիքներ