Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են արտահայտվել դեպի Ռուսաստան արտահանումն ամբողջությամբ արգելելու ԱՄՆ առաջարկին
Ճապոնիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել G7 երկրներին ուղղված ԱՄՆ առաջարկին՝ արգելել բոլոր արտահանումները Ռուսաստան՝ ասելով, որ նման քայլն անհնար է։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել Է Financial Times-ը ՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Մեր տեսանկյունից դա պարզապես իրագործելի չէ»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը։
Առաջարկն արվել է ԱՄՆ-ի կողմից գոյություն ունեցող համակարգից Վաշինգտոնի աճող հիասթափության ֆոնին, որը թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել ներմուծել արևմտյան տեխնոլոգիաներ, Financial Times-ին հայտնել են երկու պաշտոնյաներ:
Հայտարարությունը, որը պատրաստվում է մայիսին Հիրոսիմայում կայանալիք G7-ի ղեկավարների հանդիպմանը, ներառում է Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցների ռեժիմը մի քանի բացառություններով փոխարինելու խոստում, ըստ թերթի տեսած փաստաթղթերի: Արտահանման ամբողջական արգելքը կներառի գյուղատնտեսական, բժշկական և որոշ այլ ապրանքների բացառություններ:
2023 թվականին G7-ը նախագահում է Ճապոնիան, մայիսի 19-ից 21-ը գագաթնաժողովը կհյուրընկալի Հիրոսիման:
Կարծիքներ