Սրտի վրա կորոնավիրուսի ազդեցության 5 նշան
Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա առհասարակ եւ սրտի վրա, մասնավորապես, եթե անգամ այն ընթացել է առանց բարդությունների: JAMA պարբերականում հրապարակված տվյալների համաձայն՝ COVID-19-ից հետո սրտի աշխատանքի խանգարումներն առաջանում են ոչ բոլոր ծանր ընթացքով հիվանդների եւ տարեց մարդկանց մոտ:
Ո՞ր նշաններից կարելի է կասկածել, որ կորոնավիրուսը բացասաբար է ազդել սրտի վրա:
Աստենիա
Երբ սիրտը սկսում է աշխատել ավելի «լարված», դուք սովորաբար սկսում եք զգալ հոգնածություն, ֆիզիկական հյուծում, ինչպես նաեւ արագացված, անկանոն սրտխփոց: Այդ ամենը սրտի հետ աշխատանքի վաղ խնդիրներն են: Եթե կորոնավիրուսից հետո դուք պարբերաբար զգում եք ուժերի անկում «անհարթ» սրտխփոցի հետ մեկտեղ, դա արդեն բժշկի դիմելու առիթ է:
Ցածր ճնշում
Որպես COVID-19-ի հետ կապված բարդացում՝ բավականին հաճախ զարգանում է միոկարդիտ՝ սրտամկանների բորբոքում: Միոկարդիտի դեպքում սրտի տոնուսը թուլանում է, ինչը հանգեցնում է օրգանի մեծացմանը եւ արյան շրջանառության խանգարմանը: Դա կարող է հանգեցնել զարկերակային ճնշման անսպասելի իջեցման եւ այտուցների:
Ցավեր կրծքավանդակում
Կրծքավանդակում ցավերը կարող են կապված լինել թոքերի ֆունկցիայի նվազման, հեւոցի, ինչպես նաեւ սրտի խնդիրների հետ: COVID-19-ի դեպքում շնչառական խնդիրների պատճառով սիրտը զգում է թթվածնով հագեցած արյան պակասը, ինչը կարող է վնասել դրա բջիջներն ու առաջացնել ստենոկարդիա, որը կարող է արտահայտվել կրծքավանդակում կտրուկ ցավի հետ:
Մաշկի կապտավուն երանգ
Որպես կորոնավիրուսային վարակից հետո բարդացում՝ կարող է նաեւ զարգանալ սրտի անբավարարություն: Այդ խանգարման նախանշանները կարող են լինել շուրթերի կամ դեմքի մաշկի կապույտ երանգը, ինչպես նաեւ ապակողմնորոշված վիճակը, գիտակցության մթագնումը:
Գլխապտույտ
Որոշ հետազոտողներ համարում են, որ կորոնավիրուսային վարակը նաեւ կարող է առաջացնել կեցվածքային օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ: Այդ խնդրի համար բնորոշ է նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարումը, որը հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության եւ զարկերակային ճնշման արտասովոր դիսբալանսի: Տախիկարդիան կարող է արտահայտվել այնպիսի ախտանշանների տեսքով, ինչպես գլխապտույտը, անկանոն ստրխփոցը, ընդհանուր թուլությունը:
Կարծիքներ