Օսլոն 2023 թվականին կավելացնի Կիևում դիվանագիտական անձնակազմի թիվը

Օսլոն 2023 թվականին կավելացնի Կիևում դիվանագիտական անձնակազմի թիվը

Նորվեգիան 2023 թվականին կավելացնի դիվանագիտական անձնակազմի թիվն Ուկրաինայում, Ռումինիայում, Լիտվայում, սակայն կփակի ներկայացուցչությունները հինգ երկրում, որոնցից են Կոսովոն, Սլովակիան և ԱՄՆ-ն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը:

«2023-ին դիվանագետների թիվը կավելանա Բուխարեստում, Կիևում, Վիլնյուսում Նորվեգիայի դեսպանատներում, ինչպես նաև ԵՄ-ում Նորվեգիայի առաքելությունում և ՆԱՏՕ-ում Նորվեգիայի մշտական պատվիրակությունում: 2023 թվականին կփակվեն հետևյալ առաքելությունները՝ դեսպանատները Բրատիսլավայում, Կոլոմբոյում և Պրիշտինայում, դեսպանատան մասնաճյուղը Անտանանարիվոյում և գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում»,-ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շատ դեպքերում  դիվանագետների թվի փոփոխությունը կապված է Նորվեգիայի բիզնեսին աջակցելու ձգտման հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում