Իտալիան կարող Է արգելել Ryanair-ի թռիչքները սանիտարական նորմերի խախտման պատճառով

Իտալիան կարող Է արգելել Ryanair-ի թռիչքները սանիտարական նորմերի խախտման պատճառով

Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող Է հետ կանչել Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ երկիր թռիչքների թույլտվությունը անվտանգության այն կանոնները խախտելու պատճառով, որոնք սահմանվել Էին համավարակի կապակցությամբ:
Ինչպես նշվում Է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, ավիափոխադրողը սիստեմատիկ կերպով խախտում Է նորմերը, որոնք Իտալիայում ընդունվել Էին COVID-19-ի տարածումը զսպելու համար:

ENAC-ը կարող Է Ryanair-ին պարտավորեցնել՝ չվերթները լրացնել միայն կիսով չափ, սակայն ավիաընկերության կանոնները հետագայում չպահպանելու դեպքում կարող Է զրկվել իտալական օդանավակայաններում աշխատելու իրավունքներից:

Ryanair-ում չեն ընդունել իտալական կարգավորիչի մեղադրանքները, գրում Է Euronews-ը: «Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի կրճատենք ուղեւորների շփումները ինչպես մեր ինքնաթիռներում, այնպես Էլ օդանավակայաններում»,-հայտարարել են ավիաընկերությունում:

Ryanair-ի արժեթղթերն օգոստոսի 6-ին Էժանանում են 0,4 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում