ՄԲ ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

ՄԲ ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

Մեծ Բրիտանիան կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետական նախարար Ջեյմս Հիպին՝ պատասխանելով խորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաքլենդի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները:

Ջեյմս Հիպին նշել է. «Փետրվարի 22-ին Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Դա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ։

Մեծ Բրիտանիան ճանաչում է այս որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և համագործակցելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ ի դեմս ռուսական պատասխանի սպառնալիքների:

Մեծ Բրիտանիան ստորագրել է զենքի մատակարարման վերաբերյալ ԵԱՀԿ էմբարգոն, ուստի Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է ստացվի սահմանված սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում