Զիդան․ Երբեք ինձ չեմ համարել անձեռնմխելի «Ռեալում»
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է քննադատությունը, որին ենթարկվում է Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջղ հանդիպումներից հետո։
«Թիմը չի հաղթում, դու ենթարկվում ես քննադատության՝ նորմալ է։ Դա չի փոխվի։ Չի փոխվի նաեւ իմ վերաբերմունքը ֆուտբոլիստների եւ մեր ամենօրյա աշխատանքի նկատմամբ։ Իմ մասնագիտությունն ունի իր դժվարությունները, բայց մենք կշարունակենք՝ անտեսելով այդ ամենը։
Երբեք ինձ չեմ համարել անձեռնմխելի այս ակումբում՝ ոչ խաղացողի, ոչ էլ մարզիչի կարգավիճակում։ Ես այստեղ եմ որոշակի պատճառներով եւ դրանով կապրեմ մինչեւ վերջին օրն այս ակումբում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանական մամուլը գրել էր, որ Զիդանը կհեռացվի, եթե չնվաճի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր
B խմբում «Ռեալը» դեռ չի ապահովել տեղը փլեյ-օֆֆում՝ 5 տուրից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Դոնեցկի «Շախտյորը», որը երկու անգամ հաղթել է «Ռեալին»։ Առաջատարը «Բորուսիան» է՝ 8 միավոր։ «Ինտերն» ունի 5 միավոր։
Կարծիքներ