ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 23-ի

ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 23-ի

Առնվազն 23 մարդ է զոհվել ԱՄՆ-ում ձնաբքի հետ կապված տարբեր միջադեպերի հետևանքով:

Այս մասին շաբաթ օրը հայտնել է NBC հեռուստաընկերությունը ։

Նրա խոսքով՝ մարդկային կորուստներ են գրանցվել Վիսկոնսին, Կանզաս, Կենտուկի, Կոլորադո, Միսսուրի, Միչիգան, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա և Թենեսի նահանգներում։ Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին։

Շաբաթ օրը վատ եղանակի պատճառով Միացյալ Նահանգներում, ըստ flightaware.com պորտալի , չեղարկվել է ավելի քան 2,3 հազար չվերթ։

Ըստ poweroutage.us պորտալի ՝ ձնաբքի պատճառով երկրում մոտ 240 հազար օգտատեր մնացել է առանց էլեկտրականության։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում