Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները ստուգվել են: Արձանն ու պատվանդանը վնասված են: Այս պահին Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:
Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին:
Կարծիքներ