Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժամը 18:30-21:00-ը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում:

Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում