Ֆիլիպիններում PCR թեստերը ներքին զբոսաշրջիկների համար դառնում են անվճար
Ֆիլիպինների կառավարությունը PCR թեստերն անվճար է դարձրել ներքին զբոսաշրջիկների համար։ Այս մասին երկուշաբթի օրը AB-es-CBC մեդիա խմբին տված հարցազրույցում ասել է հանրապետության զբոսաշրջության նախարար Բեռնադետ Ռոմուլո-Պույատը։
«Մենք որոշել ենք 100%-ով սուբսիդավորել PCR թեստերը, ուստի նոյեմբերի 1-ից ներքին զբոսաշրջիկների համար] դրանք անվճար են», - ասել է նա։ Ռոմուլո Պույատը հիշեցրել է, որ գործակալությունը նախկինում հոգում էր զբոսաշրջիկների համար PCR թեստերի սկզբնական արժեքի մեծ մասը, որը կազմում էր 3500 պեսո (69 դոլար): Նրա խոսքով, այժմ զբոսաշրջության նախարարությունը և Զբոսաշրջության խթանման խորհուրդը ամբողջությամբ հոգացել են ծախսերը։
2020 թվականի հունվարի 30-ին ավելի քան 109 միլիոն բնակչություն ունեցող Ֆիլիպիններում ախտորոշվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։ Մինչ օրս հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,78 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 2,69 միլիոն մարդ, մահացել է 43,1 հազար հիվանդ։
Երկրում ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 27,3 միլիոն մարդ։
Կարծիքներ