Ոստիկանությունը պարզել է Մոսկվայի մետրոյում մնացած երեխայի ծնողների ինքնությունը
Ոստիկանությունը պարզել է երեխայի ծնողների ինքնությունը, ով մնացել էր Կուրսկայա կայարանի մետրոյում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից։
«Ներկայումս Մոսկվայի մետրոյում ոստիկանության աշխատակիցները պարզել են երեխայի ենթադրյալ հոր ինքնությունը, տղամարդը գտնվում է ոչ սթափ վիճակում, պարզվել է նաև անչափահասի մայրը, ով հրավիրվում է ոստիկանություն, որից հետո երեխային կհանձնեն մորը»,- ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։
Կարծիքներ