Կարտոֆիլի 5 կարևոր ու օգտակար հատկություն, որոնց մասին շատերը չգիտեն

Կարտոֆիլի 5 կարևոր ու օգտակար հատկություն, որոնց մասին շատերը չգիտեն

Շատերն են լսել, որ կարտոֆիլը այնքան էլ օգտակար չէ, հատկապես կազմվածքի համար: Իհարկե, ամեն օր տապակած կարտոֆիլ ուտելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, սակայն պետք է նաև իմանալ կարտոֆիլի օգտակար ու դրական կողմերի մասին:

Կարտոֆիլը բազմաթիվ վիտամիններ և հանքային տարրեր է պարունակում:

Եթե ցանկանում եք, որպեսզի կարտոֆիլում առկա օգտակար նյութերը չկորչեն, ոչ թե տապակեք այն, այլ շոգեխաշեք:

Կարտոֆիլում առկա են՝ բջջանյութ, վիտամիններ C, B6, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, մանգան, ֆոլիաթթու: Ի դեպ, կարտոֆիլի կեղեւում եւս բազմաթիվ վիտամիններ են առկա:

Հարուստ է հակաօքսիդանտներով

Կարտոֆիլը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմի համար վտանգավոր ազատ ռադիկալները: Գիտափորձերը ցույց են տվել, որ կարտոֆիլում առկա միացությունները նպաստում են հաստ աղու եւ լյարդի քաղցկեղի կանխմանը:

Հսկում են արյան մեջ շաքարի մակարդակը

Կարտոֆիլը պարունակում է այնպիսի օսլա, որը լիովին յուրացվում է օրգանիզմի կողմից: Գիտնականները կարծում են, որ այն նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակը կայուն պահելուն:

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա

Կարտոֆիլում առկա ռեզիստենտ օսլան դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, օգնում է ստամոքսի խոցի դեմ պայքարում:

Չի պարունակում գլյուտեն

Եթե դուք ցանկանում եք խուսափել գլյուտենից, կարող եք սննդակարգում կարտոֆիլ ներառել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում