«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը». Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին գրում է minval.az կայքը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմավարական գործընկերությանը: Գոհունակության զգացումով ցանկանում եմ նշել, որ մեր համատեղ ջանքերով բարեհաջող զարգանում են մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները: Մենք մտադիր ենք ամրապնդել մեր անկոտրում ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները, ինչը կնպաստի մեր երկրների առաջընթացի և բարեկեցության ամրապնդմանը»:
Կարծիքներ