Տեկտոնական խզվածքը Թուրքիայում․ Роскосмос-ն արբանյակային լուսանկար է հրապարակել
«Роскосмос»-ը հրապարակել է Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած տեկտոնական խզվածքի արբանյակային պատկերը։ Լուսանկարը հրապարակվել է պետական կորպորացիայի պաշտոնական «Թելեգրամ»-ի ալիքում։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Роскосмос»-ը շարունակում է Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի հետևանքների տիեզերական մոնիտորինգը»,-ասված է «Canopus-V» արբանյակից ստացված նկարի վերնագրում։ Համեմատության համար հրապարակմանը կցված է նաև լուսանկար ռուսական «Resurs-P» արբանյակից՝ արված 2021 թվականի հուլիսին։ղ.jpg (331 KB)
Փետրվարի 11-ին «Habertürk» հեռուստաալիքը հայտնել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում 200 մ երկարությամբ և 30 մ խորությամբ հսկա տեկտոնական խզվածքի ձևավորման մասին։
Կարծիքներ