Հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի աջակցությունը և առաջացրած դրական արձագանքը․ Տոյվո Կլաարը՝ Թուրքիային աջակցելու մասին

Հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի աջակցությունը և առաջացրած դրական արձագանքը․ Տոյվո Կլաարը՝ Թուրքիային աջակցելու մասին

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստանի կողմից երկրաշարժից տուժած Թուրքիային ցուցաբերված աջակցությանը։

Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է Մարգարայի կամրջով Թուրքիա ուղևորված հայկական բեռնատարի լուսանկարն ու գրել․

«Թուրքիայի այնքան մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում