Խորհուրդ տվեցի օգտագործել նոր բան սովորելու հնարավորությունը. Արուսյակ Մանավազյանն ԱԺ-ում հյուրընկալել է դպրոցականներին

Խորհուրդ տվեցի օգտագործել նոր բան սովորելու հնարավորությունը. Արուսյակ Մանավազյանն ԱԺ-ում հյուրընկալել է դպրոցականներին

Մարտի 22-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն Ազգային ժողովում հանդիպել է Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։


Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հյուրերը նախ ծանոթացան օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը, պատգամավորի աշխատանքի առանձնահատկություններին ու կարևորությանը, այնուհետև հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով։

Աշխարհաքաղաքական, տնտեսական, կրթական ու առողջապահական թեմաներով էին հետաքրքրված երեխաները: Անկախ հարցերի բովանդակությունից, խորհուրդ տվեցի երբեք չտատանվել ճիշտ թե սխալ լինելու հարցում, միշտ օգտագործել նոր բան սովորելու հնարավորությունը»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում