Կումայրի պատմաճարտարապետական արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում հանդիպում-քննարկում է կայացել
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Հանդիպման նպատակը հուշարձանների և պատմական միջավայրի վերաարժևորման և հարմարվողական վերաօգտագործման ուղղությամբ մեթոդաբանության մշակումն է եղել:
Ամփոփվել ու ներկայացվել են Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավված Միլանի Պոլիտեխնիկ համալսարանի միջազգային փորձագետների կատարած աշխատանքները։
Կարծիքներ