Շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը

Շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը

Լոռու մարզի մարզպետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի օգոստոսի 16֊29֊ը շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը։

Որպես շրջանցիկ ճանապարհ ուղևորների համար կարող է ծառայել Վանաձոր֊Ստեփանավան֊Օձուն֊Ալավերդի ճանապարհահատվածը։

Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում