ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների օր առաջ հայրենիք վերադարձի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
«ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը:
Պատգամավորը հավելեց՝ սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում, նորմալ գործընթաց է, անձի կամայական ցանկության հարց չէ, իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով:
Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց. «Գերիների հետ կապված որևէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ»:
Նա շեշտեց հակառակորդի կորուստների մասին: Շրջանառվող տեղեկատվությունը արժանահավատ է:
Կարծիքներ