Արտաշատի ստադիոնում անցկացվել է Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը
Սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում կայացել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցաշարին հետևել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը և այլք։
«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարին այս տարի մասնակցել է 11 հեռացատկորդ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Ուզբեկստանից:
Կարծիքներ