Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Մազդա» (վարորդ՝ Պ. Մ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենան ձորից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում