Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը
Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ուկրաինայում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- գրել է Հունանյանը:
Կարծիքներ