Շվեդիան զինվորականներին Մալիից դուրս կբերի երկրում «վագներականների» ներկայության պատճառով
Շվեդիայի կառավարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկների՝ Մալի ժամանելու պատճառով որոշել Է հրաժարվել Takuba հակաահաբեկչական առաքելությանը մասնակցել եւ 2022 թվականի ընթացքում դրան մասնակցող զինվորականներին դուրս բերել այդ երկրից: Այդ մասին Ֆրանսիայում լրագրողներին ասել Է Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն:
Այդ նույն պատճառով շվեդական կողմը կվերանայի նաեւ մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն այս երկրում: Նախարարի խոսքով, առայժմ այդ հարցը բաց Է մնում: «Մենք գիտենք, որ այնտեղ Է «Վագներ» ՄՌԸ-ն…եւ եթե նրանք ավելի մեծ ազդեցություն ունենան, ապա մեզ համար հնարավոր չի լինի շարունակել գործել այդքան մեծ քանակությամբ զորքերի հետ»,-բացատրել Է նա:
2020 թվականին Շվեդիայի խորհրդարանը թույլատրեց Մալի ուղարկել մինչեւ 150 զինծառայողներ՝ մասնակցելու Takuba գործողությանը, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեջ գործի են դրվել Շվեդիայի շուրջ 250 զինվորականներ: Մալիի իրադրությունը խորհրդարանը կրկին կքննարկի փետրվարին, ասել Է Լինդեն: Takuba առաքելությունը մասնակիորեն շարունակել Է Ֆրանսիայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունը Սախելում: Takuba-ին մասնակցում են եվրոպական 14 երկրների զինվորականներ ու լոգիստիկ կարողություններ, որոնք Մալիի ուժայիններին օգնում են զինված իսլամիստների դեմ պայքարում:
Փարիզում արդեն հաստատել են, որ Takuba-ի առանձին մասնակից երկրներ հայտարարել են «Վագներ» ՄՌԸ-ի ուժերի՝ Մալի ժամանելու հետ կապված անհանգստության մասին: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը քանիցս դեմ են արտահայտվել Մալիում «վագներականների» հայտնվելուն: Հունվարի 13-ին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կատարված փաստ Է համարել Մալիում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը:
Դրա հետ մեկտեղ «Սմոլենսկի հրապարակի բարձրաստիճան աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի կառավարությունում չգիտեն, թե քանի «վագներական» կարող Է այժմ գտնվել Մալիում, եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսաստանցիները պարտավոր չեն հյուպատոսական հաշվառման կանգնել արտասահմանում: Նա նաեւ ասել Է, որ պետությունը կապ չունի «Վագներ»-ի գործունեության հետ, դա մասնավոր ընկերություն Է, եւ կապիտալիզմի օրոք «յուրաքանչյուրը վաստակում Է ինչպես կարող Է»:
Կարծիքներ