ՆԳՆ-ն հերքում է որոշ «ցուցարարներին» հանձնարարականներ տալու մասին տեղեկությունը
Ներքին գործերի նախարարությունը հերքում է այն տեղեկությունը, թե «Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
Տեղեկությունն ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է»,-գրել է Սարգսյանը։
ՆԳՆ կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին։
Կարծիքներ