«Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգ
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Վերջինիս շնորհիվ, 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա:
Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո սա առողջապահության ոլորտի հետ կապված առաջին խնդիրն էր, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ բարձրացվեց քաղաքապետի կողմից:
Կարծիքներ