Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի հոկտեմբերի 11-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Դիժոն)՝ Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Գևորգ Պապոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և 2024 թվականի հոկտեմբերի 13-14-ի գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման 2024 թվականի հոկտեմբերի 11-13-ի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ