ԱՄՆ-ը մտադիր չէ Կուբային հեռացնել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից

ԱՄՆ-ը մտադիր չէ Կուբային հեռացնել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից

ԱՄՆ իշխանությունները Կուբային՝ ահաբեկչությունը հովանավորողների ամերիկյան ցուցակից հանելու ընթացիկ պլաններ չունեն, քանի որ ներկայումս այն չի համապատասխանում դրա չափանիշներին։

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Չենք նախատեսում ցուցակից հանել»,- ասաց նա՝ պատասխանելով օրենսդիրի հարցին։ Ինչպես ավելացրել է Բլինկենը՝ օրենքը նախատեսում է ցուցակից հանելու շատ հստակ չափանիշներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում