Եթե կան հստակ տեղեկություններ, որ որոշ եկեղեցականներ Հայաստանի դեմ Կրեմլում գծած սխեմաների են մասնակցում, ապա ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները ի՞նչ պետք է անեն.Իոաննիսյան

Եթե կան հստակ տեղեկություններ, որ որոշ եկեղեցականներ Հայաստանի դեմ Կրեմլում գծած սխեմաների են մասնակցում, ապա ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները ի՞նչ պետք է անեն.Իոաննիսյան

Եթե կան հստակ տեղեկություններ (բայց ոչ ապացույցներ), որ որոշ եկեղեցականներ Հայաստանի դեմ Կրեմլում գծած սխեմաների են մասնակցում, ապա, ըստ ձեզ, ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները ի՞նչ պետք է անեն:

Հարցս լուրջ է: Եթե ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ պետությունը չի կարողանում սահմանադրական կարգը պաշտպանել (օտար երկրի կողմից հիբրիդային զավթմանը հակազդել) օրինական ճանապարհով, ապա ի՞նչ պետք է անի:

Կարելի է, իհարկե, ջայլամի նման չտեսնել իրականությունը, չտեսնել անգամ այն, թե ինչպես են որոշ եկեղեցականներ այլ երկրներում ռուսների կողմից օգտագործվել: Կարելի է նաև չընդունել, որ մեր իրավապահների կարողություններն այնքան քիչ են, որ ոչ միայն գործակալական ցանց, անգամ ջեբկիր չեն կարողանում բռնել ու դատել՝ առանց օրենք խախտելու:

Սա դասական «վագոնետկայի խնդիր/դիլեմա» է, որտեղ բոլոր սցենարներն էլ վատն են, ու առաջանում է էթիկան/օրենքը խախտելու ու առավել վատ սցենարի երկընտրանք: Ոչ տրիվիալ երկընտրանք:

Ընդ որում, այդ երկընտրանքը առավել ոչ տրիվիալ է այն փաստի բերումով, որ, ի տարբերություն վագոնետկայի պարզեցված խնդրի, մեր իրականությունում հնարավոր որոշումները, ենթաորոշումները ու քայլերը հազարավոր են: Եվ դրանցից բոլորում (յուրաքանչյուրի մասով) եղած երկընտրանքում «ճիշտը» գնտնելն անհնարին ծավալ է:

Այլ կերպ ասած, սա մի մեծ կոնտինիում է, որի մի կողմում «օրենքը չի կարելի խախտել, անգամ եթե դրա հետևանքով այլևս օրինականություն գոյություն չի ունենա»-ն է, իսկ մյուս կողմում «օրենքը կապ չունի, եթե պետք է, թող փողոցում մարդ գնդակահարեն»-ն է:

Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե այդ կոնտինիումի ո՞ր մասում է իր ընկալած «ոսկե միջինը»:

Հ.Գ. «Թող օրինական ճանապարհով հախներից գան», «Ռուսաստանը/կրեմլը մեր երկրի դեմ ոչինչ էլ չի անում» կամ «Ռուսաստանը/կրեմլը եկեղեցականներին երբեք որպես գործիք չի օգտագործում» ու այլ հեքիաթները՝ կողքի բաժնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում