Ադրբեջանցիները պարտվեցին հայկական ծիրանի դեմ պայքարում. մարզպետ
Ադրբեջանցիները պարտվեցին հայկական ծիրանի դեմ պայքարում
Մարտի դաշտում իրար հետևից կորուստներ ու անհաջողություններ կրելուց հետո` ադրբեջանցիները պատերազմ սկսեցին հայկական ծիրանի դեմ: Նրանց պատկանող մթերային շուկայում հայերին արգելվեց ծիրան վաճառել: Հաշված ժամերի ընթացքում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները արագ ինքնակազմակերպվեցին ու շատ արագ նոր տարածքներում կազմակերպեցին ծիրանի վաճառքը: Հարյուրավոր մարդկանցից կազմված հերթերում մի քանի անգամ արագ սկսեց վաճառվել Հայաստանից բերված ծիրանը: Տեղում սկսեցին բաժանել անվճար ջուր, հյութեր, հայկական լավաշ, պանիր: Բայց մեր հայրենակիցները ոչ միայն ծիրանը գնեցին, այլ այդ ամենը վերածեցին տոնախմբության. հայկական ազգային - ազատագրական երգերի ներքո քոչարի ու յարխուշտա սկսեցին պարել: Վստահ եմ, որ շատերն են այդ կադրերը տեսնելուց հպարտությունից հուզվել:
Հայ ժողովրդի հետ ուժի լեզվով խոսել չի կարելի:
Այստեղ տեղին է հիշել մեծն Եղիշե Չարենցի խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
Կեցցե՛ միասնական, անպարտելի հայ ժողովուրդը
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գրառումը
Կարծիքներ