Դեյվիդ Բեքհեմը ձեռքի վնասվածք է ստացել
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դեյվիդ Բեքհեմին կնոջ՝ Վիկտորիայի և որդու՝ Ռոմեոյի հետ նկատել են Լոնդոնում։
Daily Mail կայքը հրապարակել է հայտնիների լուսանկարներ։
Պապարացիները լուսանկարել են մարզիկին, կնոջն ու որդուն, երբ նրանք դուրս են եկել La Loma ռեստորանից։
48-ամյա Դևիդ Բեքհեմը ընթրիքի է գնացել կապույտ գծավոր վերնաշապիկով, սև գծավոր կոստյումով և լաքապատ կաշվե կոշիկներով։ Նա տեսքն ամբողջացրել է պրինտ փողկապով։
Վիկտորյա Բեքհեմը դուրս է եկել սև վերարկուով և արևային ակնոցով։ Ռոմեոն սպիտակ վերնաշապիկով է եղել, շագանակագույն կարդիգանով և սև տաբատով։
Դեյվիդ Բեքհեմը եղել է դաստակի վիրակապով: Չի հաղորդվում, թե կոնկրետ ինչպես է նախկին ֆուտբոլիստը վնասել ձեռքը։
Կարծիքներ