Իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի բանակը նորից ուղղի իր մեջքը. Պաշտպանության փոխնախարար
«Բոլոր երկրների անվտանգության երաշխավորները բանակներն են, եկեք միմյանց շնորհավորենք այս օրվա կապակցությամբ»
Այս մասին այսօր Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակում է հայկական բանակը պատերազմից հետո, փոխնախարարը պատասխանեց, որ ՊՆ-ն իրականացնում է բոլոր գործողությունները, որ բանակը նորից ուղղի իր մեջքը ու դառնա մեր պեության անվտանգության երաշխավորը։
«Մենք ամեն ինչ իրականացնում ենք հանուն կրթված, մարտունակ ու մեր անվտանգությունն ապահովող բանակ ունենալու։ Բոլորին մաղթում եմ, որ մեր բանակն իր մեջքն ուղղի»,-հավելեց նա։
Ըստ Սարգսյանի՝ ՀՀ բանակն անցավ մեծ փորձության միջով ու այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ունենալու համար այնպիսի բանակ, որ Եռաբլուր գնան հպարտությամբ՝ հարգելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի և ապահով Հայաստանի։
«Մենք պետք է ձևավորենք այնպիսի բանակ, որը կերաշխավորի անվտանգություն ու իր հզորությամբ կամրապնդի մեր սահմանների անվտանգությունը»,- ասաց նա։
Կարծիքներ