Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց․ դատարանը հրապարակեց վճիռը
Քիչ առաջ դատարանը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:
Կարծիքներ