Ֆինանսների նախարարը, Արմավիրի մարզպետն ու պատգամավորն Էջմիածնում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Էջմիածնի ավագանու անդամների հետ ծանոթացանք Էջմիածին համայնքում 2022թ. մեկնարկած և 2023թ. շարունակվող պետական բյուջեից համաֆինանսավորվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով լուսանկարներ ու նշելով, որ սուբվենցիոն ծրագրերը ներառել են մանկապարտեզների հիմնանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, մայթերի հիմնանորոգում և այլն։
Կարծիքներ