Ալիևը Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի միջանցքի և Հայաստանի միջև։
Ըստ Ալիևի՝ եռակողմ հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել հսկիչ անցագրային կետերի մասին իր առաջարկին, իսկ ամերիկյան և եվրոպական կողմն առաջարկը խելամիտ են համարում:
«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի մեր ունեցած դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է նա:
Կարծիքներ