Չիլիի նախագահը Ուկրաինային մարդասիրական օգնություն է առաջարկել

Չիլիի նախագահը Ուկրաինային մարդասիրական օգնություն է առաջարկել

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը ուրբաթ օրը ասել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում մարդասիրական օգնություն է առաջարկել։

«Ես նաև հայտարարել եմ, որ նա կարող է հույս դնել Չիլիի մարդասիրական օգնության վրա»,- գրել է Չիլիի առաջնորդը Twitter-ում։

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում նա հաստատել է նաև Չիլիի կառավարության պատրաստակամությունը՝ «միջազգային կազմակերպություններում» Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դատապարտմանը աջակցելու հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում