Ինչու Գելլափ և ոչ Կուշտուրիցա. հայաստանյան «Գելլափ»-ը որևէ կապ չունի Գելլափ կորպորացիայի հետ

Ինչու Գելլափ և ոչ Կուշտուրիցա. հայաստանյան «Գելլափ»-ը որևէ կապ չունի Գելլափ կորպորացիայի հետ

Ինչու Գելլափ և ոչ Կուշտուրիցա. հայաստանյան «Գելլափ»-ը որևէ կապ չունի Գելլափ կորպորացիայի հետ:

Ուշադրություն: Բացահայտում: Պարզվում է՝ ԷՄ-Փի -Ջի՝ Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում որևէ առնչություն չունի Գելլափ կորպորացիայի հետ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Այս մասին տեղեկությունը առկա է հենց Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի պաշտոնական էջում: Այսինքն՝ Գելլափ կորպորացիայի հետ որևէ կապ չունեցող Գելլափ ինթերնեյշնլ Արմենիան կարող էր լինել, ասենք, Կուշտուրիցա ինթերնեյշնլ Արմենիա, ու դրանից ոչինչ չէր փոխվի: Իսկ ինչո՞ւ Գելլափ, որպեսզի գոնե այդ անվան շնորհիվ հնարավոր լինի լրջություն հաղորդել անլուրջ կառույցին: Տեղեկության մեջ նաև նշվում է, որ Ասոցիացիան պատասխանատվություն է կրում իր կատարած հետազոտությունների համար: Հիմա հարց՝ իսկապե՞ս կրում է: Այդ ի՞նչ հարցումների արդյունքում է այսօր ընդդիմության վարկանիշը բարձր ներկայացվում, այդ ինչպե՞ս է արվել հարցումը, կա՞ն գոնե մարդիկ, որոնք իսկապես մասնակցել են, թե՞ ամբողջը ֆարս է: Հետաքրքիրն այն է, որ տվյալ հարցումների արդյունքները ներկայացվում են ընտրությունների նախօրեին և Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցկացրած բազմահազարանոց հանրահավաքից հետո, երբ կույր աչքն անգամ նկատեց Փաշինյանի համակիրների քանակը: Ինչո՞ւ է նման վարքագիծ դրսևորում Գելլափ ինթերնեյշնլ Արմենիան, ո՞ւմ քաղաքական պատվերն է կատարում, ով կամ ովքեր են կանգնած նրանց ետևում, ինչ նպատակ է հետապնդում: Մեզնից յուրաքանչյուրը կհիշի, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները դեռ քաշոզարշավի առաջին օրերին արդեն հայտարարում էին, թե համոզված են, որ իշխանությունը պատրաստվում է կեղծել ընտրությունների արդյունքները, և որ իրենք գնալու են մինչև վերջ՝ այս իշխանությանը հեռացնելու համար: Իսկ կարող է ընդդիմության պատվիրած սոցհարցումները իրենց համար ոչ ցանկալի արդյունքնե՞ր են գրանցել, և իշխանությանը սևացնելու միակ ճանապարհը մնում էր Գելլափի անվան տակ ներկայացող ինչ-որ ասոցիացիայի միջոցով կեղծ տվյալների հրապարակո՞ւմը: Նկատենք, որ այս ասոցիացիան երբևէ չի հրապարակել, թե ինչ ֆինանսական միջոցներով է իրականացնում հարցումները և կատարում իր ծախսերը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ որքան էլ նման ասոցիացիաները ջանք ու եռանդ չխնայեն սոցհարցումների արդյունքները կեղծելու համար, միևնույն է՝ պատկերն այլ է: Այդ են վկայում ինչպես քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի մարզեր կատարած այցերի ժամանակ բուռն ընդունելությունները, այնպես էլ նրա հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը, ինչպես մեր, այնպես էլ այլ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած Քաղաքացիական պայմանագիրը շարունակում են մնալ առավել մեծ վստահություն վայելող թեկնածուն ու քաղաքական ուժը՝ ունենալով Երևանում և հանրապետության մարզերում ընտրողների 35-65 տոկոսի աջակցությունն այն դեպքում, երբ, օրինակ, նույն հարցումներով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կազմում է ընդամենը 7-11 տոկոս: Նշենք, որ հենց այսպիսի պատկեր է ուրվագծվել տարբեր կառույցների անցկացրած հարցումների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում