Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին:
Սեպտեմբերի 4-ին մեկնարկող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովը կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը:
Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Կարծիքներ