Հրդեհ երկաթգծի «Կարմիր բլուր» կոչվող կայարանում
Հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Նախնական տեղեկատվության համաձայն այրվում է շոգեքարշի շարժիչի հատվածը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։
Կարծիքներ