Մանչեսթեր Սիթին հաղթեց ՊՍԺ-ին, Լայպցիգը ջախջախեց Բրյուգեին
Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում տեղի ունեցան A խմբի հանդիպումները։ Այս մասին գրում է Armsport-ը։
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ։ 50-րդ րոպեին հաշիվը բացեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ 63-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 76-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը «քաղաքաբնակների» համար դարձավ հաղթական գոլի հեղինակ։
Խմբի մյուս խաղում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Բրյուգեին»։ Գերմանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան Էմիլ Ֆորսբերգը և Քրիստոֆեր Նկունկուն։ Մեկ գնդակ էլ խփեց Անդրե Սիլվան։
Վերջին տուրից առաջ 12 միավորով խմբի առաջատարն է «Մանչեսթեր Սիթին»։ ՊՍԺ-ն ունի 8 միավոր, իսկ «Լայպցիգը» և «Բրյուգեն» վաստակել են չորսական միավոր՝ կորցնելով փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը։ Այս երկու ակումբները կպայքարեն Եվրոպա Լիգայի մրցաշարում պայքարը շարունակելու համար։
Կարծիքներ